«Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու, դեռևս պարզ չէ՝ ինչ միջոցներով է դա փակվելու»․ տեղի ունեցավ Երևանի ավագանու անդամների ասուլիսը (Video)


12:08 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Տեղի ունեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան ն Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծին։

Ավագանու անդամները կարծում են, որ 2020 թվականի բյուջեի նախագծում եկամտային մասն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելին է։