Այս ցեղում մայրերը պարտադիր պետք է մի քանի անգամ թքեն իրենց նորածին երեխայի երեսին ու թուքը չմաքրեն. ինչո՞ւ


16:30 , 18 նոյեմբեր, 2019

Քենիայում բնակվող մասայի ցեղը, որը հայտնի է իր իշխող ավանդույթներով, ունի երեխայի ծնվելու մի տարօրինակ ավանդույթ, ըստ որոնց՝ նորածին երեխան առաջին բանը, որ պետք է զգա, մոր թուքն է. մայրը պետք է մի քանի անգամ թքի երեխայի երեսին ու չմաքրի այն. ինչո՞ւ։ 

Նախ՝ նշենք, որ մասայի ցեղում ընդունված է բազմամուսնությունը, ընդ որում՝ և՛ կինը, և՛ տղամարդը կարող են մի քանի հոգու հետ ամուսնանալ։ Կնոջ առումով, սակայն, այս ավանդույթները մի փոքր փոփոխվում են։ Կինը կարող  է ամուսնանալ մի քանի հոգու հետ, սակայն դա չի նշանակում, որ նրա յուրաքանչյուր ամուսին կարող է տիրանալ իրեն, երբ ցանկանա։ Կինն ինքն է ընտրում ում հետ և երբ անկողին կիսել։ 

Ցեղում ամենակարևոր կենդանին համարվում է կովը։ Այստեղ վստահ են, որ աստվածները կովին ստեղծել են միայն իրենց համար, ու աշխարհի բոլոր կովերը պետք է իրենցը լինեն։ Սա է պատճառը, որ ցեղը հաճախ կռվում է այլ ցեղերի դեմ՝ նրանց կովերին ևս տիրանալու համար։ 

Կովն այստեղ սրբագույն կենդանի է, որին ուղղված են ցեղի բոլոր քայլերն ու գործողությունները։ Այստեղ երեխաները փոքր տարիքից սովորում են կովին խնամել. տղաները պետք է իմանան ինչպես նոր կովեր գտնել ու նրանց միացնել ցեղի մնացած կովերին, իսկ աղջիկները՝ ինչպես կովին խնամել ու մեծացնել։ 

Սակայն, ինչպես նշվեց, ցեղի ամենահետաքրքիր ավանդույթը նորածին երեխաների հետ կապված ավանդույթն է։ Այստեղ մայրը պետք է նորածին երեխայի երեսին մի քանի անգամ թքի։ Սա կապված է նրա հետ, որ ցեղում հավատում են, թե իբր մարդու թուքը պաշտպանիչ հատկություն ունի։ Այն կարող է օգնել ազատվել չար ոգիներից։ Դա է պատճառը, որ մայրերը երեխայի ծնունդից անմիջապես հետո մի քանի անգամ թքում են նրա երեսին՝ վստահ լինելով, որ միայն այդպես կարող են երեխային պաշտպանել ու անել ամեն բան, որ երեխան մեծանա առողջ ու երջանիկ։ 

Բացի դրանից՝ ցեղում անգամ սովոր են իրար թքելով բարևել։ Երբ ցեղի անդամներն իրար տեսնում են, նրանք թքում են իրենց ձեռքերին, որից անմիջապես հետո նոր որոշում իրար ձեռք սեղմել։ Սա նշանակում է, որ դիմացինը հարգում է մյուսին ու ուզում է, որ նա պաշտպանված ու անվտանգ կյանք ունենա։