Հայտնի դեռահաս ակտիվիստ Գրետա Թանբերգը ժամանակի ճամփո՞րդ է. նրա դեմքը նկատվել է 120 տարի առաջ արված լուսանկարում


20:30 , 18 նոյեմբեր, 2019

Հայտնի և հակասական կերպար ձեռք բերած ակտիվիստ Գրետա Թանբերգը շարունակում է նորությունների առաջին էջերում լինել, սակայն այս անգամ արդեն՝ առավել հետաքրքիր պատմությամբ։

Վերջերս մի լուսանկար է սկսել շրջանառվել համացանցում, որն արվել է մոտավորապես 120 տարի առաջ։ Լուսանկարում երիտասարդ աղջիկ է պատկերված, որն այնքան նման է Գրետային, որ կարծես նրա երկվորյակը լինի։

Լուսանկարն իրական է ու հայտնաբերվել է Վաշինգտոնի համալսարանի լուսանկարների թվային հավաքածուում։ Լուսանկարում երեք երեխա աշխատում են Յուկոնի տարածքի ոսկու հանքավարերից մեկում 1898 թվականին։

Սև ու սպիտակ լուսանկարի ձախ հատվածում գտնվող երեխաներից մեկն անհավանական նմանություն ունի կլիմայական ակտիվիստ Գրետա Թարնբերգին։

Սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է պատահում հայտնի մարդկանց հետ։ Հաճախ են արխիվներից գտնվում լուսանկարներ, որոնք կարծես ապացուցում են, որ պատմությունն ու մարդիկ կրկնվում են։ Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ սա պարզապես նմանություն է։

Վերջին մեկ տարվա ընթացքում Գրետան մեծ հայտնիություն է ձեռք բերել որպես ակտիվիստ երեխա։ Այս ամիս դեռահասը ելույթով էր հանդես եկել ՄԱԿ-ի վեհաժողովում և ներգրավվել էր կլիմայական փոփոխություններին վերաբերող դատական գործում։

Խոսակցություններ են ընթանում այն մասին, որ աղջիկն իր ակտիվության համար կարող է Նոբելյան մրցանակի արժանանալ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հավատում Գրետային և երկրպագում նրան որպես ակտիվիստի։ Շատ քննադատներ կարծում են, որ նրան պարզապես օգտագործում են հստակ քաղաքական օրակարգի պահպանման համար։