Եթե կա շահերի բախում, հարկավոր է օրենքին համապատասխան ենթարկել պատասխանատվության. Տիգրան Ավինյանը՝ իր խորհրդականի վերաբերյալ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին


11:12 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությանն առ այն, որ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է, նշեց՝ այդպես էլ չի հասկացել այդ տերմինը:

Հարցին՝ արդյո՞ք Ավետիք Էլոյանը հետաքննության ներքո է,  Տիգրան Ավինյանը նշեց, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում. «Պարոն Էլոյանը, որքանով, որ տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել՝ կապված պարոն Պետրոսյանի հայտարարությունների հետ»,- հավելեց Ավինյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ավինյանն ունեցե՞լ է դերակատարում նրանում, որ «Eloyan Architects» ընկերությունը նման պատվերներ չստանա, Ավինյանը պատասխանեց՝ որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որևէ դերակատարում չունի: «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,- ամփոփեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: