«Դժվա՞ր է ուղիղ ժամը 10-ին լինել նիստերի դահլիճում». ԱԺ նախագահը՝ պատգամավորներին


10:54 , 18 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօր կքննարկվեն և քվեարկության կդրվեն նախորդ շաբաթ ավարտին չհասցված օրենքի նախագծերը։

Քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում լատարելու մասին»  օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամ։

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմելով պատգամավորներին՝ ասաց. «Ես չեմ հասկանում՝ դժվա՞ր է ուղիղ ժամը 10-ին լինել նիստերի դահլիճում»։