Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում


02:15 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանի թռիչքուղում բախվել է երկու օդանավ: Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, Air Namibia ավիաընկերության օդանավը բախվել է Boeing 777 օդանավին, որը պատկանում է Korean Air ավիաընկերությանը:
Քանի որ ինքնթիռները դանդաղ էին ընթանում, ոչ ոք չի տուժել: Օդանավերից մեկի ղեկային մեխանիզմն է խափանվել բախման հետևանքով, մյուսի թևի ծայրն է վնասվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։