Ամուսնացած տղամարդը խեղդամահ է արել սիրուհուն և ընդօրինակել նրան


08:43 , 18 նոյեմբեր, 2019

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ամուսնացած բնակիչը մեղադրվում է սիրուհուն սպանելու մեջ: Այս մասին հաղորդել է Daily Mirror թերթը:

Ըստ նախնական վարկածի՝ 39-ամյա Ջոն Չեփմանը սիրուհուն՝ 33-ամյա Ջեյմ Ռեյ Ֆեդենին խնդրել է այցելել իրեն՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաք: Այնտեղ նա կապել է ձեռքերն ու ոտքերը, խեղդամահ արել և դին նետել անապատում: Նշվում է, որ կինը մտավոր հետամնացություն է ունեցել:

Երկու ամիս Ֆեդենը անհետ կորած էր համարվում, մինչև հոկտեմբերի 5-ին անապատում հայտնաբերվեց կնոջ դին: Ոստիկանությունը նույնականացնում է դիակի մնացորդները, բայց այժմ հիմքեր կան հավատալու, որ դրանք Ֆեդենինն են:

Ըստ հանգուցյալի հարազատների՝ նրա անհետացման ընթացքում անհայտ անձը օգտվել է կնոջ ֆեյսբուքյան էջից և նրան ընդօրինակել. ընտանիքը մի շարք հաղորդագրություններ է ստացել Ջեյմ Ռեյից:

Ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, Չապմանին մեղադրանք է առաջադրվել Ֆեդենի սպանության և սոցիալական ցանցում նրա հաշիվն ապօրինի օգտագործելու մեջ: