Մոսկվայում աճուրդում վաճառվել է Մարկ Շագալի կտավներից մեկը


04:46 , 18 նոյեմբեր, 2019

Մոսկվայում 10 մլն ռուբլով վաճառվել է Մարկ Շագալի «Շամբոն-սյուր-Լաքում տաճարի զանգակատունը» կտավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Լիտֆոնդ» աճուրդի տանը:

Լոտի գինը սկզբնապես եղել է 1 ռուբլի, և մինչ աճուրդը հեռակա խաղադրույքներ են ընդունվել՝ ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ:

1926 թ.-ի կտավի իսկությունը հաստատվել է Մարկ Շագալի հանձնաժողովի վկայականով: