Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել


01:21 , 18 նոյեմբեր, 2019

Ասֆալտապատումը ֆետիշացնողներին

Բանը հասել է նրան, որ Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել իր գահավիժող վարկանիշը:
Տեղ կա՝ հայտնի նիկոլականները անձամբ են ասֆալտ անում, որ «ժողովուրդը» պարծենա իր առաջնորդով:
Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել, և պատկերացնո՞ւմ եք, շատերը արդեն մոռացել են, որ մինչ Նիկոլի «գահակալումը» էլի եղել են ասֆալատապատման աշխատանքներ, որ էս երկրում կամուրջներ են կառուցվել, ճանապարհներ, փողոցներ և այլն:

Սա խայտառակ դեգրադացման էտապ է, երբ բանական մարդը ջնջում է այն, ինչ տեսել է, լսել է և անվերապահորեն միայն ընդունում է այն, ինչը իրեն հրամցնում են այս ստի և կեղծիքի իշխանավորները:

Բազմիցս ասել եմ, էլի կասեմ․ թվագրությունն էլ փոխեք, քանի որ նիկոլականների համար մինչ Նիկոլը կյանք չի եղել, և իրենց կյանքը սկիզբ է առել Նիկոլի իշխանության գալու առաջին օրից: Մեր թվարկությունն այսուհետ հաշվեք 2018-ից, քանի որ հիմա ձեր թվարկությունն է, և այն որևէ կապ չունի մեր պատմության հետ, իսկ 2018-ից առաջ կլինի արդեն ձեր թվարկությունից առաջ:

Մի խոսքով՝ էս ասֆալտը, որ անում են, աննախադեպ է, Հայաստանում սպասում էին՝ Նիկոլը նստեր վարչապետի աթոռին, որ ասֆալտ արվեր։))