Հարուստ և երջանիկ. ժամանակակից միլիարդատերերի 3 ամենաամուր ընտանիքները


02:12 , 18 նոյեմբեր, 2019

Երբ խոսքը գնում է հարուստ մարդկանց մասին, մեր պատկերացումներում առաջանում է թանկարժեք մեքենայով ժպտացող տղայի կերպար՝ շրջապատված մոդելներով և դերասանուհիներով։ Ամենայն հավանականությամբ, այս պատկերը հեռու չէ իրականությունից, սակայն կարող ենք ձեզ հավաստիացնել, որ կան հաճելի բացառություններ։

Մայքլ և Սյուզան Դելլեր

Մայքլ Դելլը Dell կազմակերպության հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարն է։ Նա մտնում է մոլորակի հարյուր ամենահարուստ մարդկանց ցանկի մեջ։ Իր առաջին գումարը նա վաստակել է 12 տարեկանում և այդ պահից սկսած այլևս կանգ չի առնում։ Տեխնոլոգիական հսկայի սեփականատերն արդեն 30 տարի ամուսնացած է Սյուզանի հետ։

Մայքլի կինը նույնես ունի իր գործը։ Նա զբաղվում է դիզայնով։ Միլիարդատերն ունի 4 երեխա։ Երեխաներից ամենամեծն արդեն ինքնուրույն է վաստակում իր գումարը։

Բիլ և Մելինդա Գեյթսեր

Շուրջ 25 տարի է՝ Բիլ Գեյթսն ու Մելինդան անբաժան են։ Նրանք ծանոթացել են, երբ Գեյթսն արդեն բավականին հարուստ էր, թեև դեռևս չէր համարվում աշխարհի ամենահարուստ մարդը։ Մելինդան նույնպես բավականին կայացած էր ամուսնության պահին։ Նա բավականին բարձր վարձատրվող բիզնես-մասնագետ էր։

Չարլզ և Լիզ Կոխեր

Ամերիկյան գործարար Չարլզ Կոխը, ով գլխավորում է Koch Industries-ը, իր հաշվին ունի 50 միլիարդ դոլար, ինչը նրան ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում գտնվելու հնարավորություն է տալիս։

Չարլզը և Լիզը մեծ սիրով օգնում են կարիքավորներին և հատկապես արվեստագետներին։ Լիզը գլխավորում է ամուսնու կողմից ստեղծած հիմնադրամը, ինչը միջոցներ է հատկացնում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում հետաքրքիր արտնախագծեր իրականացնելու համար։