Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ


17:52 , 17 նոյեմբեր, 2019

Նոյեմբերի 17-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին: