Եթե չբավարարեն մեր պահանջները, մենք կփոխենք պայքարի ճանապարհը. ազատամարտիկները կրկին Ազատության հրապարակում էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


20:18 , 5 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Ազատության հրապարակում՝ ընկերներին ներկայացնելու վերջին տասը օրերի իրենց գործողությունները: Ելույթներով հանդես եկան մի քանի ազատամարտիկներ, ովքեր կոչ արեցին չհուսահատվել և մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար:
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով համակարգում է ազատամարտիկների խնդիրները, իր ելույթում ասաց, որ վարչապետի հետ առաջիկայում հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչքանով են բավարարվել իրենց խնդիրները. «Մենք ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում լուծել մեր խնդիրները: Մենք դեռևս համբերատար ենք, կսպասենք, որպեսզի հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն: Եթե չբավարարեն մեր պահանջները, մենք կփոխենք պայքարի ճանապարհը»:
Նշենք, որ հրապարակում էին Սևանից, Իջևանից, Ապարանից եկած ազատամարտիկներ: 
Նրանց շարքերում էր նաև Ֆելիքսը, ով, լինելով ազգությամբ էստոնացի, անցել է Արցախյան ազատամարտի բովով։ «Ես` որպես օտարերկրացի, կողքից տեսնում եմ, թե որքան լքված են ազատամարտիկները: Նրանց բարոյական և նյութական աջակցություն է պետք և որքան հնարավոր է՝ շուտ»,- ասում է նա։