«Դե սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում նոր հերոսներ կլինեն


12:29 , 17 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

«Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալը կունենա շարունակություն, նոր սերիաներում նոր հերոսներ հանդես կգան, գրում է RT-ն՝ հղում անելով «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։

«Նոր հերոսները մուլտֆիլմում երկրորդական կերպարներում են հանդես գալու, և բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու գլխավոր հերոսների՝ գայլի և նապաստակի շուրջ»,- ասել է Սլաշչևան։

Սլաշչևան չի հստակեցրել, թե մուլտֆիլմի նոր հերոսներն ինչպիսի կերպարներում հանդես կգան և ովքեր կհնչյունավորեն դրանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ