Ի՞նչ կապ կա կանանց խռմփոցի եւ քաղցկեղի միջեւ


03:14 , 17 նոյեմբեր, 2019

Կանացի խռմփոցը կարող է ահազանգել նրա օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին։ Նման հայտարարություն են արել Սալոնիկի Արիստոտելի համալսարանի մասնագետները։

Նրանք հայտնաբերել են, որ քնի մեջ ուժգին խռմփացնող կանայք, ովքեր ունեն քնային ապնոե՝ քնի ժամանակ շնչառության դադարներ ավելի հաճախ են բախվում քաղցկեղին, քան տղամարդիկ։  ։

Պատճառն այն է, որ շնչառության կանգերի հետեւանքով ներքին օրգանները թթվածնով չեն հագենում, ինչն էլ տարատեսակ խնդիրների է հանգեցնում։

Հույն մասնագետները նշում են, որ ուժգին խռմփոցը ոչ միայն քաղցկեղի, այլեւ սրտանոթային խնդիրների մասին կարող է վկայել։ Ընդ որում,խռմփոցը ոչ միայն կարող է խոսել սրտանոթային խնդրի մասին, այլ լինել դրա պատճառը: