15 խելահեղ փաստ Բիլ Գեյթսի 123 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան մասին


01:11 , 17 նոյեմբեր, 2019

Բիլ Գեյթսն իր 90 միլիարդ դոլար կապիտալով հանդիսանում է Microsoft կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Նա նաև հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Այնպես որ զարմանալի չէ այն փաստը, որ աշխարհի ամենահարուստ մարդն ապրում է ոչ հասարակ տանը։ Գեյթսին հարկավոր եղավ 7 տարի և 63 միլիոն դոլար, որպեսզ կառուցի իր Xanadu 2.0 անվանումով առանձնատունը։Առանձնատունը զբաղեցնումէ ավելի քան 6 հազար քառ մ տարախծք և հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիաներով։

Շինարարության համար օգտագործվել է ավելի քան 1000 խորանարդ մետր փայտանյութ։ Առանձնատան շինարարության վրա աշխատել են ավելի քան 300 մարդ։

Ներկայումս առանձնատունը գնահատվում է 123 միլիոն դոլար։ Գեյթսն այս լոտը գնել է 1988 թվականին՝ 2 միլիոն դոլարով։ Սեփականության տարեկան հարկը կազմում է 1 միլիոն դոլար։

Բարձրտեխնոլոգիական սենսորային համակարգը առանձնատան հյուրերին օգնում է հետևել սենյակների ջերմաստիճանին և լուսավորվածությանը։Հյուրերին տալիս են սարքեր, որոնց միջոցով նրանք կարող են կառավարել սենսորները։ Շնորհիվ պաստառների տակ թաքցված նվագարկիչների հյուրերին սենյակից սենյակ ուղեկցում է իրենց նախընտրած երաժշտությունը։

Ջեռուցման ծախսերը կրճատելու համար տունն օգտագործում է բնությունը։ Առանձնատունն այնպես է կառուցված, որ շրջակա միջավայրը օգնում է արդյունավետ կառավարել ջերմաստիճանը։

Արվեստի գործերը հնարավոր է փոխել մեկ կոճակի հպումով։ Ամբողջ առանձնատանը տեղադրված էկրանները, որոնց արժեքը հասնում է 80 հազար դոլարի, ցույց կտան ցանկացած նկար կամ լուսանկար։ Տվյալները պահպանվում են 150 հազար դոլար արժողությամբ սարքի վրա։

Լողավազանն ունի սեփական ստորջրյա երաժշտական համակարգ։ Այն գտնվում է 1200 քառ մ մակերեսով առանձին շինությունում։

Առանձնատունը նաև ունի 6 մետր բարձրությամբ առաստաղով սենյակ,որտեղ բատուտ է տեղադրված։ Ճիշտ է հայտնի չէ, որ թե որքան է բատուտի չափսը, սակայն այն ավելի զվարժալի է, քան հասարակ ֆիզիկական վարժությունները։  Առանձնատունը ունի նաև մարզասրահ՝ 762 քառ մ մակերեսով։

Տնային կինոթատրոնում կարող է տեղավորվել մինչև 20 մարդ։

Ապագա առանձնատան տարածքում գտնվող տունը լաստանավով տեղափոխել են այլ վայր, որպեսզի տեղ ազատեն բազմաֆունկցիոնալ առանձնատան համար։

Հյուրերի համար նախատեսված առանձնատունը հագեցած է նույն բարձրտեխնոլոգիական գաջեթներով, ինչպես և հիմնական առանձնատունը։ Ավելին այն ավելի շուտ է կառուցվել, որպեսզի թեստավորվեն տեխնոլոգիաները։

Ընդհանուր առմամբ ավտոտնակներում կարող է տեղավորվել 23 մեքենա։ Ավտոտնակները կառուցված են առանձնատան տարբեր հատվածներում։ Ավտոտնակներից մեկը ստորգետնյա քարանձավ է։