Հնդիկը տանուլ է տվել գրազը և պարտքի փոխարեն առաջարկել է իր կնոջը


00:00 , 17 նոյեմբեր, 2019

Հնդկաստանում խաղամոլ Բինոդ Կումար Շահը տանուլ է տվել գրազը և որպես պարտքի մարում հաղթողին իր կնոջն է առաջարկել՝ Չանդա Դևիին: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, երբ կինը հրաժարվել է օտար տղամարդու հետ գնալ, ամուսինը հարձակվել է նրա վրա:

Կատարվածի մասին Դևին ոստիկանությանն է հայտնել, ներկայումս հետաքննություն է ընթանում: Կինը պատմել է, որ ամուսինը վերադարձել է երեկոյան և հաղորդել է, որ տանուլ է տվել գրազը, իսկ առավոտյան ուրիշ տղամարդ է եկել, որպեսզի «վերցնի իր շահումը»: Երբ նա հրաժարվել է, ամուսինը հարձակվել է նրա վրա: Հայտնի է, որ կինը հեռացել է ամուսնուց և հիմա իր ծնողների հետ է ապրում: