Թողարկվել է «Սպանչ Բոբը. փախուստի մեջ» ֆիլմի թրեյլերը՝ Քիանու Ռիվզն Իմաստուն օշինդրի դերում


23:20 , 16 նոյեմբեր, 2019

Paramount Pictures կինոընկերությունը YouTube-ում հրապարակել Է «Սպանչ Բոբը. փախուստի մեջ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ ամերիկացի դերասան Քիանու Ռիվզը խաղացել Է Իմաստուն օշինդրի դերը:

Սպունգ Բոբն ընկերոջ՝ Պատրիկի հետ մեկնում Է փրկելու Գերի մլավող խխունջին, որին ինչ-որ մեկն առեւանգել Է: Ճանապարհին նրանք հանդիպում են Քիանու Ռիվզին, գտնում Ատլանտիկ Սիթի կորուսյալ քաղաքը, զբաղվում են պտուտախաղով եւ շատ այլ բաներով:

Մուլտֆիլմի ռեժիսորն Է Թիմ Հիլլը («Էլվինը եւ բուրունդուկները», «Մեծականջների խռովությունը»), կոմպոզիտորն՝ օսկարակիր Հանս Ցիմերը, որը երաժշտություն Է գրել «Առյուծ արքայի», «Կարիբյան ծովի ավազակների», «Մռայլ ասպետի» եւ հոլիվուդյան հայտնի այլ կինոնկարների համար:

«Սպանչ Բոբը. փախուստի մեջ» մուլտֆիլմն Էկրան կբարձրանա 2020 թվականի մայիսի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: