Ինչու են թագուհի Եղիսաբեթ II-ի զարդերի համար «մի կաթիլ ջին» օգտագործում


23:00 , 16 նոյեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոդելյերը և նրա անձնական խորհրդական Անջելա Քելին ջին է օգտագործում՝ նրա ոսկերչական զարդերի փայլը պահպանելու համար։ Թագուհու իդեալական կերպարի գաղտնիքների մասին Քելին պատմել է իր «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, մոդելյեր և զգեստապահարան» գրքում, գրում է Metro-ն։

«Ջինի ու ջրի կաթիլը պետք է գալիս՝ ադամանդներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար։ Միայն չասեք ոսկերչին»,- գրել է Քելին։ Նրա խոսքով՝ դա աքսեսուարների «ծառայության ժամկետը» երկարացնելու ամենահին և լավագույն միջոցներից է։

Աքսեսուարներին փայլ հաղորդելու համար մոդելյերը բամբակը մի փոքր թրջում է ջինով ու մաքրում թագուհու ադամանդները։ Առավել խոշոր զարդերը հարկավոր է ամբողջությամբ դնել հեղուկի մեջ՝ տարայի հատակին նախապես փայլաթիթեղ փռելով և պահել 20 րոպե։ Դրանից հետո զարդերը հարկավոր է թեթև լավանալ ջրով։

Գրքի հեղինակը նշել է, որ թագուհին բազմաթիվ փայլուն աքսեսուարներ է օգտագործում՝ թագեր մասշտաբային իրադարձությունների համար կամ բրոշներ ու վզնոցներ՝ ամեն օր կրելու համար։