Ռեժիսոր Սոֆիա Կոպոլան ցուցադրել է Chanel-ի պատմությունը


22:24 , 16 նոյեմբեր, 2019

Ամերիկացի կինոռեժիսոր Սոֆիա Կոպոլան իր տեսահոլովակներից մեկը նվիրել է ֆրանսիացի նորաձևության լեգենդար դիզայներ Գաբրիել Շանելին: Հայտնի է, որ կոլաժը նվիրված է «Mademoiselle Privé» ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ը Տոկիոյում՝ B&C HALL-Tennoz պատկերասրահում:

Կոպոլան կոլաժի օգնությամբ փորձել է փոխանցել փարիզյան ոճի գաղափարը, որը բնորոշ է Chanel նորաձևության տանը, և որի հիմնադիրն է Կոկո Շանելը:

Ռեժիսորը տեսանյութում ընդգրկել է ապրանքանիշի պատմության մեջ լեգենդար կանանց՝ գեղեցիկ հավաքածուների ցուցադրություններից արխիվային լուսանկարներ:

Տեսահոլովակում կան նաև Կատրին Դենյովի լուսանկարները, որոնցում նա գովազդում է Chanel №5 բուրմունքը: