Little Big հոլովակը մեկ օրվա ընթացքում ավելի քան չորս միլիոն դիտում է հավաքել


22:00 , 16 նոյեմբեր, 2019

Ռուսական Little Big խմբի «GO BANANAS» տեսահոլովակը գրեթե չորս միլիոն դիտում է հավաքել մեկ օրվա ընթացքում: Այն հրապարակվել է խմբի YouTube-ի ալիքում:

Տեսանյութը հրապարակվել է նոյեմբերի 15-ին, այն դիտել են 3,8 միլիոն անգամ: Այն հավանել են 421 հազար օգտատեր և չեն հավանել 19 հազարը:

Հոլովակում խմբի անդամներ Իլյա Պրուսիկինը, Սերգեյ Մակարովը, Անտոն Լիսովը և Սոֆյան շների կոստյումներով են: Սյուժեի համաձայն՝ շների ոհմակը հանցագործներն են, որոնք վախի մեջ են պահում քաղաքը, հարձակվում են անցորդների վրա, կռվում են կատուների հետ, տանում են Lil Nas X խմբի երաժշտի ձիուն: Նրանք դիլերից անօրինական կերպով շան կեր են գնում, օգտագործում են այն, ինչի համար իրենց բռնում է ոստիկանը, որը նույնպես շուն է: