ԱՄՆ նախագահի աշխատակազմը հրապարակել է Թրամփի և Զելենսկու առաջին հեռախոսազրույցի բովանդակությունը


21:15 , 16 նոյեմբեր, 2019

ԱՄՆ նախագահի աշխատակազմը հրապարակել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու առաջին հեռախոսազրույցի բովանդակությունը: Փաստաթուղթը երկու էջից է բաղկացած: Նշվում է, որ սա ոչ թե բառացի սղագրությունն է, այլ բովանդակության շարադրումը: Տեքստից հետևում է, որ Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննության թեման Թրամփն առաջին զրույցում չի շոշափել:

ԱՄՆ կոնգրեսում հիմա Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ բաց լսումներն են տեղի ունենում: Գործընթացը սկսել են Թրամփի և Զելենսկու երկրորդ զրույցի պատճառով, որտեղ Թրամփը հիշատակել է Ուկրաինայում Հանթեր Բայդենի գործունեության մասին: ԱՄՆ նախկին փոխնախագահի որդին մինչև այս ամառ ուկրաինական խոշոր նավթագազային «Բուրիզմա Հոլդինգս» ընկերության տնօրենների խորհրդի կազմում է եղել: