ԵՄ-ում միգրանտներին բեռնատարերով տեղափոխող խմբավորում է բացահայտվել


16:45 , 16 նոյեմբեր, 2019

Հատուկ գործողությունների արդյունքում Եվրամիությունում հանցավոր ցանց է բացահայտվել, որը զբաղվել է Մերձավոր Արևելքից փախստականների անօրինական տեղափոխումով դեպի Եվրոպա, հաղորդում է Եվրոյուստի մամլո ծառայությունը:

«Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի իրավապահ մարմինները 36 մարդու գործունեություն են հետաքննել, որոնց մեղադրանք է առաջադրվել առնվազն 580 միգրանտների անօրինական տեղափոխման համար, ինչի դիմաց հանցագործները 2 միլիոն եվրո են ստացել», – ասվում է Եվրոյուստի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անօրինական փոխադրողներն ու նրանց հաճախորդները ուղևորվել են Իրանից, Իրաքից և Սիրիայից՝ Թուրքիայով և Հունաստանով դեպի Ռումինիա: Այստեղ նրանց ավտոֆուրգոնների մեջ են տեղափոխել, որոնք Հունգարիայով և Չեխիայով դեպի Գերմանիա են ուղևորվել: