Ավտովթար՝ Տավուշում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու BMW-ն, կա 4 վիրավոր. Shamshyan.com


15:09 , 16 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Passat և BMW 518 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: