Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից. նշանակվել է նոր պետ


14:56 , 16 նոյեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Արսեն Նավասարդյանին ազատել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արսեն Նավասարդյանին ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը: