Սերբիայի նախագահը սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է


14:27 , 16 նոյեմբեր, 2019

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը նոյեմբերի 15-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է Ռազմաբժշկական ակադեմիայի սրտաբանական բաժանմունք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Սերբիայի նախագահի աշխատակազմը:

Սերբիայի կառավարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ նախագահի վիճակն այժմ կայուն է: