Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ (Photo)


14:10 , 16 նոյեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

«Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության, արտահերթ է, բայց դա կախված է այն հանգամանքից, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել, և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: