Ռոնալդուն հավանություն է տվել Պոգբայի տեղափոխությանը Յուվենտուս


13:47 , 16 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսը» կարող է հունվարին ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արդեն հավանություն է տվել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերին։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ Պոգբան իտալական ակումբում հանդես է եկել 2012-2016 թվականներին: