Ասեղ գցելու տեղ չկա. ինչպե՞ս է գոյատևում աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին, որտեղ այնքան շատ մարդ կա, որ անգամ դժվար է շնչելը (Photo)


15:30 , 16 նոյեմբեր, 2019

Միգինգո՝ կղզի, որն իրավացիորեն համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքը։ Ինչպե՞ս է այն գոյատևում, և ինչո՞ւ մարդիկ համառորեն չեն լքում այն՝ չնայած բազմաթիվ անհարմարություններին։ 

Միգինգոն Վիկտորիա ծովի վրա տեղակայված կղզի է, որը գտնվում է Ուգանդայի և Քենիայի հենց կենտրոնում։ Սա է պատճառը, որ այս երկու պետությունները պայքարում են կղզին իրենցը դարձնելու համար, սակայն դեռևս ոչ մեկին էլ չի հաջողվել լիարժեք իշխանություն հաստատել կղզու վրա։ 

Պատմության ընթացքում այս երկու աֆրիկյան պետությունները շուրջ 9 անգամ պատերազմել են կղզին իրենցը դարձնելու համար, սակայն վերջում եկել են համաձայնության. կղզու բնակիչները պետք է հավասարաչափ 25 տոկոս հարկ վճարեն երկրներից յուրաքանչյուրին՝ իրենց իշխանությունը կղզում պահելու համար և կղզու բնակիչներին այնտեղ ապրելու թույլտվություն տալու համար։ Բացի դրանից՝ բնակիչներից յուրաքանչյուրը վճարում է նաև 10 տոկոս եկամտահարկ, սակայն անգամ այսպիսի հարկերը չեն ստիպում կղզու բնակիչներին լքել այն. ինչու՞։ 

1991թ.-ին բոլորի համար չար ոգիներով բնակեցված կղզին հանկարծ դարձավ հրաշալի ապրելավայր։ 2 աֆրիկացի որոշեցին այցելել կղզի, հատուկ արարողակարգով քշել կղզու բոլոր չար ոգիներին ու վերջնականապես հաստատվել այնտեղ։ Կղզուց ձկնորսություն կատարելը բավականին հեշտանում է։ Այստեղ լավ ձկնորսը օրական կարող է վաստակել շուրջ 200 դոլար, ինչը հրաշալի է աֆրիկացիների համար։ 

Հաստատվելուց հետո կղզու առաջին բնակիչները այստեղ բերեցին նաև իրենց հարազատներին, ինչի արդյունքում կղզում կարճ ժամանակում հաստատվեց 70 մարդ։ Կղզին չափազանց փոքր է, և անգամ 70 հոգին բավական շատ են այսպիսի փոքր տարածքի համար, սակայն այսօր կղզում բնակվում է 150 հոգի, ինչը ստիպում է հաճախ տարածքի համար կռիվ անել ու պայքարել ամեն ազատ սանտիմետրի համար։ 

Անգամ նմանատիպ դժվարությունները չեն ստիպում բնակիչներին լքել կղզին. նրանք վստահ են, որ ոչ մի ուրիշ տեղ չեն կարող վաստակել այնպես, ինչպես վաստակում են այստեղ։ Կղզում կան անգամ սրճարաններ, հյուրատներ ու նույնիսկ հասարակաց տներ, որտեղ կղզու կանայք փող են վաստակում իրենց մարմնով։ 

Զբոսաշրջիկների համար մուտքն այստեղ ազատ է, սակայն այցելուները պարտավորվում են ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում լքել կղզին, քանի որ բնակիչները երկար այցելությունները համարում են տարածքի զավթում և կարող են այցելուին անիծել ու հավերժ վռնդել կղզու տարածքից։ Նման սարսափելի բաներից խուսափելու համար զբոսաշրջիկներն ու այցելուները փորձում են չափազանց ուշադիր լինել, եթե որոշում են ի վերջո տեսնել աշխարհի ամենախիտ բնակչությամբ տարօրինակ կղզին։