Հնագետները հայտնաբերել են Հիտլերի՝ «Գայլի որջ» անվանումով պարտեզը, որում աճեցված բանջարեղենից էր օգտվում նացիստական առաջնորդը (Photo)


10:34 , 16 նոյեմբեր, 2019

Լեհաստանի պատերազմի թանգարանի աշխատակիցները նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գաղտնի ռազմակայանում հայտնաբերել են «Գայլի որջ» անվանումով պարտեզի մնացորդները, որտեղ աճող բանջարեղենից էր օգտվում նաև նացիստական առաջնորդը, հայտնում է Fox News հեռուստաալիքի կայքը:

Ըստ հեռուստաալիքի`հնագետները գտել են պարտիզպանի տունը, ջերմոցները, ստորգետնյա կաթսայատունը, ինչպես նաև այդ ժամանակի շատ կերամիկական և ապակյա առարկաներ:

Նշվում է, որ, թունավորվելուց վախենալով, Հիտլերը համի որակը որոշողներին նախապես ստիպում էր փորձել ջերմոցում աճեցված բանջարեղենն ու դեղաբույսերը:

«Գայլի որջ»-ը Հիտլերի գլխավոր ռազմակայանն էր և տեղակայված էր Ռաստենբուրգ քաղաքում (այժմ՝ Կետցին), Արևելյան Պրուսիային պատկանող տարածքում: 1944-ին շտաբի վրա հարձակման անհաջող փորձ էր արվել: Այժմ «որջը» թանգարանային համալիր է համարվում:

The Wolfs Lair ruins - file photo.

People walking at the Wolfs Lair remains are seen on 2 September 2017 in Gierloz , Poland - file photo.

Картинки по запросу Археологи рассказали о находке в ставке Гитлера