«Անվտանգությանը սպառնացող իրավիճակ է». Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին. «Ժողովուրդ»


10:02 , 16 նոյեմբեր, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը: Ինչո՞վ է պայմանավորված այս հապճեպությունը, և ՍԴ-ից կլինե՞ն ցանկացողներ վաղաժամ թոշակառու դառնալ: Իշխող թիմից Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես հույս ունեմ` հետևողներ կլինեն … Մենք ունենք ճգնաժամ, ստանդարտ իրավիճակ չէ, անվտանգությանը սպառնացող իրավիճակ է»։

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` այսինքն` Ձեր ասած ճգնաժամը ստեղծած դատավորներին դուք ապահովված ուղարկում եք թոշակի, Ս. Գրիգորյանն արձագանքել է. «Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք։ Ստանդարտ իրավիճակ չէ, և լուծումներն էլ պետք է ոչ ստանդարտ լինեն»։ Պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Վենետիկի հանձնաժողովում քննադատել են վաղաժամ թոշակի ուղարկելու ինստիտուտը, որը պարտադրված է եղել, բայց կամավորության սկզբունքի դեպքում, ըստ Գրիգորյանի, հանձնաժողովը չունի որևէ ստանդարտ, որը հիմք կտա դեմ արտահայտվելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: