Թրիսթան Թոմփսոնը փորձում է վերականգնել հարաբերությունները Քլոե Քարդաշյանի հետ


07:49 , 16 նոյեմբեր, 2019

Հայտնի դարձած դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանի նախկին փեսացուն՝ Թրիսթան Թոմփսոնը, որը նաև նրա դստեր հայրն է, փորձում է վերականգնել նրա հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է E!-ն։ Աղբյուրը պատմում է, որ 28-ամյա բասկետբոլիստը Քլոեին նվերներ է մատուցում և հաճոյախոսություններ ձոնում։

«Նա իրեն մեղավոր է համարում և գիտի, թե որքան վատ է վարվել։ Քլոեն լավագույնն էր, ում նա երբևէ հանդիպել էր կյանքում և գիտե, որ շատ սխալներ է գործել։ Այժմ նա փորձում է լրացնել բաց թողածը», – հայտարարել է աղբյուրը։

2019-ի «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ արձանագրած հաղթանակի կապակցությամբ Թրիսթանն օրերս իր Instagram-ում երկար գրառում է կատարել, որտեղ նա Քլոեին նմանակման օրինակ է անվանել: Սակայն Քլոեի համար այդ արարքը որևէ նշանակություն չի ունեցել։

«Քլոեն շահագրգռված չէ նրան ևս մեկ հնարավորություն տալ»,- պնդում է աղբյուրը: Այժմ աստղն իր ողջ ուշադրությունը սևեռել է նրանց համատեղ դստեր՝ Թրուի վրա, բայց Թոմփսոնին դա չի կանգնեցնում և նա մտադիր է հասնել Քարդաշյանի ներմանն ու վերադառնալ ընտանիք։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ Քլոե Քարդաշյանը բաժանվել է իր դստեր հորից՝ Թրիսթան Թոմփսոնից, այն բանից հետո, երբ բասկետբոլիստը դավաճանել էր նրան Քայլի Ջեների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։