Ելիսեյան պալատը հաստատել է «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի անցկացման ժամկետները


02:15 , 16 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Ելիսեյան պալատը պաշտոնապես հաստատել է նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) գագաթնաժողովի անցկացումը Փարիզում: Այն կկայանա ս.թ. դեկտեմբերի 9-ին: Այս մասին տեղեկացնում է tass.ru  գործակալությունը:

«Գագաթնաժողովը կանցնի նորմանդական ձևաչափով և տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, օրը՝ երկուշաբթի: Այն Փարիզում կհավաքի 4 պետությունների նախագահներին և Կառավարության ղեկավարներին»,-նշել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա նաև հիշեցրել է, որ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկվել է Բրեգանսոնում՝ օգոստոսի 19-ին կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։