Բուրջանաձեն հորդորել է Վրաստանը չվերածել օլիգարխի տան ետնաբակի


05:30 , 16 նոյեմբեր, 2019

Վրացական ընդդիմության առաջնորդ, «Միացյալ Վրաստան ժողովրդավարական շարժում» կուսակցության ստեղծող Նինո Բուրջանաձեն gazeta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է բողոքի նոր ալիքը Թբիլիսիում:

Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները մի քանի հազար իրենց կողմնակիցներին բերել են Թբիլիսիի կենտրոն, նրանք փակել են հիմնական փողոցները և պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Երեկ տեղի ունեցածը գործնականում ցնցում էր բոլորի համար, չնայած այն բանին, որ դրա մասին համառորեն լուրեր էին պտտվում (որ համամասնական համակարգի ձախողում է նախապատրաստվում)։ Պարզապես ոչ ոք չէր ցանկանում հավատալ և չէր կարող հավատալ, որ ամբողջ վրաց հանրությունը, բոլոր քաղաքական կուսակցությունները և արևմտյան գործընկերները պարզապես խաբված կլինեն», – ասել է Բուրջանաձեն:

Նա նշել է, որ չնայած քաղաքական հայացքների բացարձակ տարբերությանը՝ կուսակցությունները ստիպված են եղել կանգնել կողք կողքի։

«Այժմ մենք բոլորս կամ բողոքում ենք ընդդեմ կատարված անարդարության, կամ էլ Վրաստանը վերջնականապես վերածվում է օլիգարխի տան ետնաբակի։ Դա չի կարելի թույլ տալ»,- ասել է Բուրջանաձեն։