Այս քսուքի բաղադրատոմսը չի կարելի գաղտնի պահել. կտրվածքները, վերքերը անմիջապես լավանում են


05:06 , 16 նոյեմբեր, 2019

Դժվար է հավատալ, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունի բուժիչ հատկություններով օժտված քսուք, որի օգտագործումից հետո մաշկի բոլոր վնասվածքները բուժվում են հենց աչքի առաջ: Ներկայացնում ենք քսուքի բաղադրիչները և պատրաստման եղանակը:

Քսուքն օգնում է բուժել էկզեման, փսորիազը, կտրվածքներ, վերքեր, մակերեսային այրվածքներ, ինչպես նաև ցրտահարված մաշկը:

Քսուքի բաղադրիչներն են՝

  • 1/4 բաժակ առաջին մզվածքի ձիթապտղի յուղ,
  • 2/3 բաժակ չոր տերևների խառնուրդ (կալենդուլայի ծաղիկներ, եզան լեզու, գոճամորու, քարխոտ, դեղին արմատ)
  • 2-4 բաժակ մեղրամոմ
  • 1 բաժակ հեղուկ մեղր
  • 1/2 թեյի գդալ հեղուկ Е վիտամին
  • 5–6 կաթիլ եթերային յուղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  1. Նախ՝ պետք է խոտաբույսերից հանել առավելագույնս օգտակար նյութերը, ինչի համար պետք է տաքացնել յուղը 40-50 աստիճան և դանդաղ ավելացնել մանրացված խոտաբույսերը: Այնուհետև զգուշորեն խառնել: Զանգվածը պինդ փակել և թողել խաշվի եռացող ջրի մեջ 3 ժամ: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ զանգվածը պետք է խառնել: Որպեսզի ողջ օգտակար նյութերը դուրս գան խոտաբույսերից. պետք է կրկնել այս գործընթացը 3 օրվա ընթացքում, ինչից հետո յուղը պետք է քամել, իսկ բույսերը՝ տրորել:
  2. Հալեցնել մեղրամոմը շատ թույլ կրակի վրա, ավելացնել ստացված յուղային քաղվածքը: Խառնել, ապա ավելացնել մեղրը, վիտամին Е-ն, եթերային յուղերը: Հարել այնքան, մինչև դառնա միասեռ զանգված:
  3. Քսուքը պահել այնպիսի տարայի մեջ, որը կարելի է պինդ փակել: Քսուքը կարելի է պահել սառնարանում մինչև 2 տարի:

Պետք է ասել, որ չնայած այս քսուքը լիովին բնական բաղադրիչներից է պատրաստված, այնուամենայնիվ, դրա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ մաշկի զգայունություն դրսևորելու դեպքում պետք է հրաժարվել դրանից: