17:57 , 5 հուլիս, 2013
Operativ.am-ը գրում է.
Եգիպտոսում տիրող հեղափոխական ալիքը, քաոսն ու անկարգությունները հանգեցրել են նրան, որ մեծացել է բռնաբարությունների քանակը: Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հրապարակել է զեկույց, որտեղ թղթակիցը վկայակոչելով Եգիպտական օրինապահ մարմիններից ստացված տեղեկությունները, հայտնել է, որ վերջին չորս օրերի ընթացքում Թահիրի հրապարակում մասսայական բռնաբարության է ենթարկվել ավելի քան 150 կին: Բռնաբարության զոհ են դառնում կանայք, ովքեր գալիս են հրապարակ՝ աջակցելու ցուցարարներին: