20 անհավանական լուսանկարներ ամբողջովին ջրի տակ անցած Վենետիկից (Photo)


03:05 , 16 նոյեմբեր, 2019

Օրերս Վենետիկում ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սմ-ի։ Իմիջիայլոց, կրիտիկական նիշը համարվում է 130 սմ։ Երևույթի պատճառը անձրևն ու ծովից փչող քամին են։

Ողջ պատմական կենտրոնը հայտնվել է ջրի տակ։ Սուրբ Մարկի հրապարակում ջրի մակարդակը հասել է մեկ մետրի։ Ջրի տակ է անցել նաև նույնանուն տաճարը, որը վերջերս էին վերանորոգել։

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն իր Թվիթերում հայտնել է, որ քաղաքում տարերային աղետ է հայտարարվել, և կառավարությունից օգնություն է խնդրել։ Քաղաքի բնակիչներին խորհուրդ չի տրվում լքել տները, քանի որ իրավիճակն ավելի է վատանալու։

Այնուամենայնիվ, քաղաքի բնակիչները և զբոսարջիկները շարունակում են քայլել քաղաքում և սոցիալական կայքերում լուսանկարներ հրապարակել։ Նկարների մի մասը շատ հետաքրքիր են, իսկ մի մասն էլ ցույց են տալիս ջրհեղեղի հետևանքները։ Ներկայացնում ենք ջրի տակ անցած Վենետիկի 20 լուսանկար։