Փաշինյանը պատրաստ է պաշտպանել սեփական կարծիքը՝ ոտքերը մաքրելով ցանկացած օրենքի վրա. Նարեկ Սամսոնյան (Video)


19:21 , 15 նոյեմբեր, 2019

AntiFake.am-ը գրում է․

«Վերնատուն» հասարակական-քաղաքական համաժողովի ժամանակ իր ելույթում Նարեկ Սամսոնյանը նշել է․

«Քաղաքական շիզմը, որը որ ըստ էության հասարակության շրջանում տարատեսակ բաժանարար գծերի միջոցով հասարակության պառակտմանը վերջնարդյունքում տանող, բայց սկզբնական շրջանում կառավարելի դարձնող երևույթ է։ Այդ քաղաքական պառակտումը կամ քաղաքական շիզմը  տեղի ունեցավ ֆորմալ առումով այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը՝  այն ժամանակ դերասան, այժմ Երևանի քաղաքապետ, իր քարոզարշավի ժամանակ միամտորեն, վստահաբար միամտաբար դա արտահայտեց, իրենց ներքին խոսակցությունը, դաշտը բաժանվեց սևի և սպիտակի։ Դա առաջին բաժանարար գիծն էր, որից հետո շերտավորված գծից այս կողմ -այն կողմ դասավորված է քաղաքական դաշտը»։

Մանրամասները տեսանյութում՝