«Disney+»-ը հաղորդում է «հնացած մշակութային հայացքների» մասին նախքան որոշ մուլտֆիլմեր ցույց տալը


00:17 , 16 նոյեմբեր, 2019

Disney+ սթրիմինգային ծառայությունը ընկերության որոշ դասական մուլտֆիլմերի ցուցադրությունից առաջ ցույց է տալիս դիսքլեյմեր, ինչը նախազգուշացնում է, որ չնայած նկարները ցուցադրվում են իրենց բնօրինակ ձևով, դրանք կարող են պարունակել հնացած տեսակետներ մշակութային նորմերի վերաբերյալ՝ հայտնում է Mashable-ը:

Նման դիսքլեյմեր սկսել է հայտնվել այնպիսի մուլտֆիլմերից առաջ, ինչպիսիք են «Ջունգլիների գիրքը», «Դամբո», «Լեդին և թափառաշրջիկը», «Փիթեր Փեն» և «Արիստոկրատ կատուներ»-ը: Այս ֆիլմերը քննադատվում են ռասիստական հայացքների համար։
Միևնույն ժամանակ, ռասիստական հայացքների տխրահռչակ օրինակներից մեկը` 1946թ․ «Հարավի երգը» ֆիլմը բոլորովին էլ չի հայտնվել ծառայության մեջ։