Քրիստեն Ստյուարտը դարձել է ֆրանսուհի «Սիբերգ» ֆիլմի թրեյլերում


00:00 , 16 նոյեմբեր, 2019

Amazon Studios ընկերությունը YouTube-ում հրապարակել է Բենեդիկտ Էնդրյուսի «Սիբերգ» ֆիլմի առաջին թրեյլերը:

Գլխավոր դերը խաղացել է Քրիստեն Ստյուարտը. նա էկրանին մարմնավորել է ֆրանսիական նոր ալիքի աստղ Ջին Սիբերգին: Սյուժեն ծավալվում է 1960-ականներին, երբ դերասանուհին սկսում է օգնել սևամորթների իրավունքների համար պայքարող կազմակերպությանը:

Ֆիլմում նկարահանվել են նաև Մարգարետ Կուելին, Զազի Բիթցը, Վինս Վոնը, Էնթոնի Մակին և այլոք: