Առաջին ալիքի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու լուրերի տնօրենը ծաղրում են ընդդիմադիրներին (Photo)


18:58 , 15 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է․

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակվել է ծաղրանկար, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները:
 
Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, որը պետք է հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի, այլ ոչ թե ընդդիմադիրների հակաքարոզչությամբ կամ ծաղրանքով զբաղվի: 

Թե որքան է այս ծաղրանկարը տեղավորվում մասնագիտական էթիկայի և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու Հանրային հեռուստաընկերության պարտավորությունների շրջանակներում՝ թողնում ենք ընթերցողներին, բայց այն, որ սա դուր է եկել Հ1-ի լուրերի տնօրեն Պետրոս Ղազարյանին, ակնհայտ է, քանի որ վերջինս ծաղրանկարը վերահրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: