Աճուրդում գնել են Բրեժնևի վարորդական իրավունքը


22:00 , 15 նոյեմբեր, 2019

ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը և նախազգուշացումների կտրոնները 1.55 մլն ռուբլով գնել են Մոսկվայի աճուրդում, փոխանցում է 《ՌԻԱ Նովոստի》 -ն։

Լոտի նախնական արժեքը 1.35-1.5 ռուբլի է եղել։

Հատնի է, որ վարորդական իրավունքը և նախազգուշացումների կտրոնը տրվել են 1976 -ի դեկտեմբերի 10-ին։