Իտալիայում ապաստարաններ են բացվել ամուսնալուծված տղամարդկանց համար


21:15 , 15 նոյեմբեր, 2019

Իտալիայում ապաստարաններ են բացվել ամուսնալուծված և սնանկացած տղամարդկանց համար։ Նշվում է, որ նրանք պատկանում են, այսպես կոչբած, «նոր աղքատների»դասին։

Հայտնի է, որ Իտալիայում ամուսնալուծության հետևանքով տղամարդիկ հաճախ են սնանկանում։ Բանն այն է, որ 60 տոկոսի դեպքում բնակարանն անցնում է կնոջը, որի հետ մնում են երեխաները, իսկ 94 տոկոս դեպքերում տղամարդն ալիմենտ է վճարում ոչ միայն երեխաների, այլև նախկին կնոջ համար։