Միգրանտները ցանկանում են ռուսաստանցիներից ավելի շատ վաստակել. փորձագետներ


20:15 , 15 նոյեմբեր, 2019

Worki ծառայության աշխատակիցները վերլուծել են աշխատավարձի հարցում միգրանտների ակնկալիքները: Ինչպես պարզվել է, մեծ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ այլ երկրների քաղաքացիները շատ ավելի բարձր աշխատավարձ են պահանջում, քան ռուսաստանցիները:

Ըստ «Իզվեստիա» պարբերականի՝ թափուր աշխատատեղերում, որոնք ենթադրում են աշխատանք մարդկանց հետ, աշխատավարձի հետ կապված սպասումները նվազագույնն են: Բացառություն են կազմում վարորդները. միգրանտները 54.5 հազար ռուբլի աշխատավարձ են ակնկալում, իսկ ՌԴ բնակիչները պատրաստ են աշխատել 47 հազարով:

Աշխատավարձի հարցում ամենապահանջկոտը Սամարայի և Նիժնի Նովգորոդի աշխատանքային միգրանտներն են. աշխատավարձի տարբերությունը այստեղ կարող է հասնել մինչև հինգ հազար ռուբլու: