Կրկնենք Վարդավառի տժժոցը. High Class Party՝ Ուսանողների միջազգային օրվան նվիրված (Video)


16:42 , 15 նոյեմբեր, 2019
Սիրելի ուսանողներ, նոյեմբերի 17-ին՝ ժ.17:30-ից սկսած, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում (GTC), Ուսանողների միջազգային օրվան նվիրված, տեղի կունենա HIGH CLASS PARTY։ Քանի որ տեղերը սահմանափակ են, յուրաքանչյուր ուսումնական հաստատության հատկացվել է հրավերքի հնարավորություն՝ ըստ Գյումրիում սովորող ուսանողների համամասնության: HIGH CLASS PARTY-ին մասնակցելու համար դուք պետք է լինեք ուսանող, գրանցվելու համար դիմեք ձեր ուսումնական հաստատության ուսխորհուրդ, փարթիին ներկայանաք անձը հաստատող փաստաթղթով և ձեր հագուստի վրա ունենաք ազգային խորհրդանիշ համարվող էլեմենտներից մեկը: Շտապեք, տեղերը իրոք սահմանափակ են: Մասնակիցների քանակը լրանալու դեպքում HIGH CLASS PARTY-ի ֆեյսբուքյան էջը տեղյակ կպահի: Հետևեք էջին այս հղումով:

HIGH CLASS PARTY․ ցույց տանք, թե որն է իրական HIGH CLASS-ը:

#highclasspartygyumri