Մի կողմից Նիկոլը հայտարարում է հարկերը քչացնելու մասին, մյուս կողմից՝ Հայկն ուզում է նոր հարկատեսակներ մտցնել


15:13 , 15 նոյեմբեր, 2019
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է առաջարկել նոր հարկատեսակ մտցնել ժամը 24:00-ից հետո աշխատելու դեպքում, այդ թվում՝ հեղուկացված, սեղմված բնական գազերի և շինանյութերի վաճառքի կետերի համար, ինչպես նաև առևտրի և սպասարկման վերաբերյալ օրենքում փոփոխություններ մտցնել։ Մի կողմից Նիկոլը հայտարարում է հարկերը քչացնելու մասին, մյուս կողմից՝ Հայկն ուզում է նոր հարկատեսակներ մտցնել։ Ամենազավեշտալին ծրագրի նպատակն է աշխատանքների կատարելագործում և արդյունավետ հսկողության իրականացում, իսկ թե ինչ կապ ունի նոր հարկատեսակը սրա հետ, միայն կարելի է երևակայել։ Այս նախագծի հաստատումից հետո տնտեսվարողները ստիպված կլինեն թանկացնել իրենց ծառայությունները, այնպես որ, ժողովուրդ ջան, սպասեք թանկացումների կամ ավելի երկար հերթ կանգնելուն, օրինակ՝ գազալցակայաններում։