4 մարդ, որ կարողացել են ողջ մնալ մահապատժի ենթարկվելուց հետո ու ընդմիշտ մնալ պատմության էջերում. ինչպե՞ս է դա նրանց հաջողվել


17:30 , 15 նոյեմբեր, 2019

Մահապատիժը պատժաձևերից թերևս ամենասարսափելին է, որը երբեմն մահվան է դատապարտել նաև նրանց, ովքեր ամբողջովին անմեղ են եղել։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 մարդու, ովքեր ինչ-որ հրաշքով կարողացել են ողջ մնալ մահապատժի ենթարկվելուց հետո։ 

Վինսելաո Միգել

1910-1917թթ․-ին Մեքսիկայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Միգելին գնդակահարության դատապարտեցին մի շարք այլ մարդկանց հետ, սակայն Միգելի դեմքին հասցված մի քանի հրացանային զարկերից հետո անգամ նա հրաշքով ողջ մնաց, բայց դրանց արդյունքում կորցրեց իր դեմքի կեսը։ 

Այդքանից հետո Միգելը կարողացավ վեր կենալ, իրեն օգնողներ գտնել ու ողջ մնալ մինչև խոր ծերություն՝ ընդմիշտ հիշելով այդ սարսափելի օրը։ 

Վիլլի Ֆրենսիս

Վիլլին 16 տարեկան էր, երբ 1946թ.-ին նրա դատապարտեցին մահապատժի։ Նա աշխատում էր խանութում, ու նրա գործատուն գործ էր հարուցել՝ պահանջելով, որ Վիլլիին դատապարտեն։ Վիլլիին նստեցրին էլեկտրական աթոռին, բայց երբ այն միացրին, Վիլլին գոռաց. «Ես չեմ մեռնում, ես վառվում եմ»։ Էլեկտրական աթոռն անջատեցին, ու Վիլլին կարողացավ ողջ մնալ ևս մեկ տարի, որովհետև պարզվեց, որ աթոռը փչացել է։ 

Նրա փաստաբանն արեց ամեն բան, որ միջադեպից հետո տղային գոնե դատապարտեն ցմահ ազատազրկման, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց, ու տղան մահացավ 1947թ.-ին նույն էլեկտրական աթոռի վրա։ 

«Տղամարդ Ֆրենկսը» 

1872թ.-ին Ավստրալիայում տեղի ունեցավ մի միջադեպ, որը դեռ երկար էին հիշելու ու դրա մասին խոսելու. բոլորին հայտնի մարդասպան «Տղամարդ Ֆրենկսը» չսպանվեց միայն նրա համար, որ նրա մահապատիժը շատ վատ էին կազմակերպել։ 

Ֆրենկսին պետք է կախաղան հանեին, սակայն թելը, որով պետք է կախվեր Ֆրենկսը, անձրևից թրջվել էր ու սահում էր, երբ նրան կախեցին, իսկ պարանն այնքան էլ ամուր չէր։ Արդյունքում Ֆրենկսն այնքան բարկացավ, որ արձակեց ձեռքերն ու սկսեց գոռգռալ իրեն կախողների վրա, որ ամեն բան շատ վատ են կազմակերպել։ Արդյունքում հայտնի մարդասպանը ողջ մնաց, որովհետև ոչ ոք չէր համարձակվում նորից կրկնել չստացված գործընթացը։ 

Շիմոն Սրեբրնիկ

Շիմոնը ընդամենը 15 տարեկան հրեա էր, ով տեսել էր, թե ոնց են սպանում իր մայրիկին, տեսել էր, թե գերմանացիներն ինչպես են ոչնչացնում հազարավոր հրեաների։ 1945թ.-ին Շիմոնը հայտնվեց մի ճամբարում, որը գրավեցին ռուսները։ Ճամբարի գրավումից առաջ գերմանացիները որոշեցին վերացնել ճամբարում հայտնված բոլոր հրեաներին ու նրանց մահվան դատապարտել՝ ավելորդ վկաներից ազատվելու համար։ 

Գնդակահարության ժամանակ Շիմոնը հրաշքով կարողացավ ողջ մնալ, որովհետև փամփուշտը գլխով անցնելու փոխարեն, անցել էր նրա բերանով։ Շիմոնն ապրեց մինչև 2006թ.-ն ու ամեն բան արեց, որ գերմանացիներն ու իր ճամբարի ղեկավարները պատասխան տան իրենց անմարդկային արարքների համար։