Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ


12:39 , 15 նոյեմբեր, 2019

Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ՝ ուրախանա, թե տխրի: Փաստորեն, իմ անձն այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար:

Է՜հ, ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ:

Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը․ «Ոչ մի բան չի մոռացվում»...