Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»


13:23 , 15 նոյեմբեր, 2019

Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 234 հոդված, որոնցից 41-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 162-ը՝ չեզոք։

Տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարված հոդվածների մեջ բացասականներն ավելի շատ են։

Ըստ հրապարակման, նախկինում Սամվել Ալեքսանյանին օլիգարխ էին համարում, այժմ նրան անվանում են գործարար։ Աննա Հակոբյանը մշտապես ներկա է գտնվում գործարանների կամ ընկերությունների բացումներին, սելֆիներ անում, լուսանկարվում, նրանց արտադրած տրիկոտաժն անձամբ գովազդում է։

Մեկ այլ հրապարակման համաձայն, Աննա Հակոբյանը հայկական նախշազարդերով մուշտակ է պատվիրել։ Հրապարակման մեջ նշվում է, որ մուշտակները թանկարժեք են, բայց նաև նշվում է, որ նոր իշխանությունները սովոր են դրանք նվեր ստանալ, իսկ հայ դիզայներները սկսել են դժգոհել այդ մոտեցումից։

Քննդատվում է «Դվին» հյուրանոցում կազմակերպված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի գալա-ընթրիքը։ Ինչպես նախորդ տասնօրյակում, այնպես էլ այս՝ քննադատության հիմնական թեման գումարներ հավաքագրելու մեթոդաբանությունն է։ Հիշեցնենք, որ հրավերի հետ մասնակցիներին ուղարկվել էր մասնակցության մուտքավճարի չափը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ