21:21 , 5 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Ընդունված կարծիք է, որ կանայք շատ անկանխատեսելի են լինում մեքենա վարելիս:
Մասնագետները դա փորձում են բացատրել կանանց հոգեբանական առանձնահատկությամբ. Կանանց համար դժվար է ավելի արագ կողմնորոշվել տեղանքում, քան տղամարդկանց: Դրա համար էլ կանայք հաճախ գնում են «ոչ այնտեղ», արդյունքում ստիպված են լինում խաչմերուկներում կտրուկ արգելակել:
Կանանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ինքնապաշտպանության բնազդը, քան տղամարդկանց մոտ, ուստի անգամ փոքրիկ վտանգի դեպքում նրանց արձագանքը շատ բուռն է լինում. փորձում են փախչել, թաքնվել և փրկվել: Նորից արդյունքում` ավտովթարներ:
Կանանց համար տրամաբանորեն դժվար է նախօրոք ճիշտ հաշվարկ անել մանևրելու համար, սա էլ բավական հաճախ վթարների պատճառ է դառնում՝ հատկապես ոչ այդքան ծանոթ տարածքներում:
Կանայք շատ ավելի շուտ են հայտնվում սթրեսային վիճակների մեջ, քան տղամարդիկ: Ավտովթարային իրավիճակներում նրանք ունակ չեն լինում սթափ մտածելու:
Կնոջ արտաքինը ևս կարող է վթարի պատճառ դառնալ` կարճ շրջազգեստը, բարձրակրունկները, սանրվածքը: