Aysor.am-ը գրում է.
Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովի մեկնարկին ասաց ակումբի հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։
«Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ հասկացվեց, որ հարցն այդտեղ թաքնված չէ։ Այո, սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», - շեշտեց Վազգեն Մանուկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ